Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Ռուսաստանը բացում է «պանդորայի արկղը»

Ռուսաստանը բացում է «պանդորայի արկղը»
25.02.2019 | 23:50

Ռուսաստանից շարունակվում են տեղեկատվական ոչ հաճելի ուղերձներ գալ Հայաստան: Մարգարիտա Սիմոնյանին հաջորդեց ոչ պակաս հայտնի նրա ամուսինը` Տիգրան Քեոսայանը, որը խիստ զարմանալի է համարում այն փաստը, որ Ռուսաստանի օգնությունը Հայաստանին կասկածի տակ են դնում: Թվարկելով, թե ինչ հարցեր է Ռուսաստանը լուծել Հայաստանի համար, Քեոսայանն ասում է. «Բոլորը պետք է կանգ առնեն և մտածեն, թե ինչու ենք մենք սովորել մտածել, որ Հայաստանին որևէ մեկը պարտք է։ Որտեղի՞ց է ուղեղներում ծնվում այդ արտահայտությունը. «Մեզ պարտք են»: Արդեն կոնկրետ խնդիրներ են առաջ բերվում ու եթե այս փաստը դրվի իշխանությունների սեղանին ռուսական իշխանության մակարդակով, շատ վատ վիճակում կարող է հայտնվել նախ Հայաստանի տնտեսությունը, որովհետև ամենամեծ տրանսֆերտները գալիս են Ռուսաստանից, հետո նաև` անվտանգությունը: Իհարկե, եթե նոր իշխանությունները կարող են ինքնաբավ երկրի ռազմավարություն մշակել ու բոլորին հակադարձել, շատ լավ, բայց արդյոք կարող են:


Եվ ամենաուշագրավ հատվածը, երբ Քեոսայանի բերանով խոսում է ռուս իշխանությունը. «Եկեք կանգ առնենք և մտածենք, իսկ ի՞նչ կարող է լինել Հայաստանի հետ այդ դեպքում։ Համոզված եմ, որ Հայաստանի հետ առանց Ռուսաստանի որևէ լավ բան լինել չի կարող»։ Այս տեսակետն անկախության բոլոր տարիներին մեզ ուղեկցել է, նախորդ իշխանությունները համաձայնել են դրա հետ, նոր իշխանությունը դեռ համառում է, բայց որքան կշարունակվի, կերևա առաջիկայում, քանի որ ռուսական «ձնագունդը» սկսել է արագ տեմպերով մեծանալ:
Առայժմ Ռուսաստանը հայերի բերանով է ուզում «խոսք» հասկացնել Հայաստանի իշխանություններին, ընդ որում շատ կոպիտ ու հատու, իսկ ի՞նչ կլինի, եթե գործի դրվի ռուսական ողջ քարոզչամեքենան, քանի՞ օր Հայաստանը կարող է դրան դիմակայել: Եվ ամենակարևոր հարցը` Հայաստանն ունի՞ այդ ամենին դիմակայելու միջոց, կկարողանա՞ն նոր իշխանությունները դեմ հանդիման կանգնել ռուսական այդ հզոր ճնշման:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1401

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ